Չեղարկվել է նոյեմբերի 12-ին նախատեսված Դոնալդ Թրամփ կրտսերի այցը Հայաստան: Բանն այն է, որ Հայաստանի իշխանությունների կողմից Հայ առաքելական եկեղեցու դեմ հարձակումների մասին լուրերը ԱՄՆ պահպանողական շրջանակներում աղմուկ են առաջացրել: Դոնալդ Թրամփ կրտսերը, իր աղբյուրների միջոցով եկեղեցու դեմ հարձակման մասին փաստերի իսկության հաստատումը ստանալուց հետո, որոշել է հրաժարվել Հայաստան այցից և գործող իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումներից:               
 

«Իրական Հայաստանի» քվազիթեզը պատահականորեն չի ծնվել

«Իրական Հայաստանի» քվազիթեզը պատահականորեն չի ծնվել
21.04.2025 | 11:20

Վերջին մի քանի ամիսներին հայ իրականության խոսույթում առանձնացել է Նիկոլ Փաշինյանի կողմից առաջ քաշված «իրական Հայաստանի» մասին ցնդաբանությունը, որը շատերի համար անսպասելի և համարյա պատահական ներխուժեց հանրային պատկերացում։ Սակայն, եթե մի փոքր ուշադիր հետադարձ հայացք գցենք այդ հայտարարությանը նախորդած գործընթացներին, միանգամից ուրվագծվում է մի տրամաբանական շղթա, ըստ որի, այս գաղափարը պատահականորեն չի ծնվել։ Այն նախապես «եփվում» էր Աննա Հակոբյանի ձեռամբ՝ գրական, գաղափարական ու քարոզչական հարթություններում։ Այլ կերպ ասած՝ «իրական Հայաստանի» քվազիթեզի պատրիարխիկ կնքահայրը հենց Աննա Հակոբյանն է։

Ավելին՝ իր «Կրթվելը նորաձև է» քարոզարշավով Հակոբյանը կարծես թե փորձում է հասարակական գիտակցության վրա ազդեցություն ունենալ՝ մտավոր շոկային մեթոդներով։ Նախևառաջ, անհասկանալի է՝ այդ հանդիպումների մասնակիցներն ինչ կրթական մակարդակ ունեն, արդյոք ունա՞կ են մուտք գործել բովանդակային քննադատության դաշտ, տեսակետ ձևավորել, հակադրվել, բանավիճել։ Բնականաբար, հասկանալի է, որ այդ մարդկանց ուղղակի հավաքում են գեղեցիկ կահավորված դահլիճներում և «ծանր» բառապաշարով ձևակերպումներով փորձում տպավորություն ստեղծել, իբր դահլիճում Շոպենհաուերն է կամ Սլիխոսովսկին։

Սակայն հանրային քննարկման իրական դիսկուրս կառուցելու համար անհրաժեշտ են համապատասխան կրթական և վերլուծական կարողություններով մարդիկ։ Իսկ երբ այդ շփումը միակողմանի քարոզ է, այն վերածվում է մտավոր մանիպուլյացիայի, ոչ թե կրթության։

Վերադառնալով «իրական Հայաստանի» նախատիպերին՝ հիշենք, թե ինչպես Աննան «պատահաբար» մոռացավ Չարենցի «Երկիր Նաիրին» Իսլանդիայում, որին հետագայում անդրադարձավ մի ծավալուն էսսեում՝ նշելով, որ չէր ցանկանա «Երկիր Նաիրիին» թողնել օտարին գերի։ Բայց հենց այդ մոռացումն ու դրան հաջորդած մեկնաբանությունը կրում են սիմվոլիկ նշանակություն՝ որպես նոր գաղափարախոսական խզում չարենցյան հայրենիք-միթոսի և ներկա «իրական Հայաստանի» սառն ու նորմատիվ կոնցեպտի միջև։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 2829

Մեկնաբանություններ